Միտք Ներքին 2 տարի առաջ - 15:40 15-04-2024

ԵրիտՔՊ-ականներին արժանի կրթություն կամ Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծիքը

Քաղաքական համակարգի անկատարությունը, քաղաքական գործունեությամբ զբաղվողների պակասը գիտակցող իշխանությունները իրենց պաշտոնավարման վերջին շրջանում բացում են քաղաքական դպրոցներ, տարիների ընթացքում ամբարած իրենց տեղեկատվությունը, գիտելիքներն ու փորձը թիմակիցների փոխանցելու նպատակով։

ՔՊ նորաբաց քաղաքական դպրոցի երիտասարդները շաբաթ օրն ունկդրել են Նիկոլ Փաշինյանի դասախոսությունը «Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» թեմայով։ Սակայն նրա սիրողական, կեղծիքներով ու կիսաճշմարտություններով լի խոսքը ավերիչ և այլասերող ազդեցություն կարող է թողնել ունկնդիրների վրա։ Ինչպես ասում են՝ ունքը շինելու փոխարեն՝ աչքը կարող է հանել։

Իր մասնագիտությունը հարգող սոցիալ-հոգեբանը Նիկոլ Փաշինյանի այս դասախոսությունը կարող է որակել գիտությանն ուղղված արհամարհական վերաբերմունք, ինչպես նաև՝ վտանգավոր քարոզչություն։ Դժվար է պատկերացնել նաև, թե ինչպես կարող են վիրավորվել պատմաբանները դասախոսության մեջ տեղ գտած պատմական անճշտությունների պատճառով։

Մասնավորապես՝ պատմաբաններին վրդովվեցրել է նրա այն հայտարարությունը, թե Հայաստանի առաջին հանրապետությունը 1918-ին հռչակվել է Թիֆլիսում և կառավարվում էր Թիֆլիսից։ Հավանաբար՝ Փաշինյանը միտումնավոր չի նշում, որ այդ ընթացքում Հայաստանի փաստացի կառավարիչն Արամ Մանուկյանն որպես դիկտատոր։ Եվ Հայոց ազգային խորհուրդ 1918-ի ամռանը եկել է Երևան ոչ թե Վրաստանի կառավարության պահանջով, այլ քաղաքական պատասխանատվության գիտակցմամբ։ Այսինքն՝ «ՀՀ-ն կառավարվում էր Թիֆլիսից» արտահայտությունը կիսաճշմարտություն է, խիստ ասած՝ կեղծիք, որը ոչ թե առողջացնում է հասարակության հոգեբանությունն ու սեր ներշնչում պետության-հայրենիքի հանդեպ, այլ արհամարհանք քաղաքական, պետական գործչի, կառավարության նկատմամբ։ Եվ եթե այս դասախոսության ունկնդիրները վաղն իմանան ամբողջ ճշմարտությունն այս թեմայի վերաբերյալ և անկախության լույսի ներքո կառուցեն պատմության փիլիսոփայությունը, ապա հետադարձ հայացքով կարող են Նիկոլ Փաշինյանի մասին վատ կարծիք կազմել։

Դասախոսության հիմնական թիրախը պատմական և իրական հայրենիքների հակասությունն էր, որը դասախոսը վեր հանեց Հայոց ցեղասպանության, Արցախյան ողբերգության, պատմական այլ աղճատված պատկերների միջոցով, ընդգծեց կորուսյալ հայրենիքի խնդիրը, հակադրեց այն իրական հայրենիքին, նպատակ հետապնդելով հանդիմանել ժողովրդին, քաղաքական համայնքին, սեփական ձախողումների ու պարտությունների արմատները տեղավորեց սոցիալ-հոգեբանության մեջ, առանց այդ հոգեբանությունը առողջացնելու դեղատոմս կամ ճանապարհ առաջարկելու։ Իսկ ինչպես հայտնի է, առողջական խնդրի վերաբերյալ այսպիսի անպատասխանատու մոտեցումը ավելի է սրում հիվանդությունը, մեծացնում ողբերգական ելքի հավանականությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով