Ներքին 1 տարի առաջ - 19:20 10-03-2025

Ընտրացուցակները հասանելի են ՆԳՆ նոր հարթակում․ գործարկվել է elections.mia.gov.am-ը

Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025թ․ մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները։

Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ՝ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։

Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։

Մարտի 30-ին կայանալիք ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 30.03.2025 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններում: ԿԸՀ ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ՝ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան