Մամուլ 1 տարի առաջ - 08:23 08-03-2025

«Արթուր Բրադերզ»-ի եղբայրներից մեկը կուսակցություն է ստեղծում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ժամանակին «Սրբազան շարժմանն» աջակցող հայտնի «Արթուր Բրադերզ»-ի եղբայրներից մեկը՝ Արտակ Սարգսյանը, որոշել է ընդդիմադիր դաշտում պայքարը շարունակել սեփական կուսակցությամբ։ Մարտի 9-ին Անի պլազայում տեղի կունենա կուսակցության հիմնադիր համագումարը: Այն ռազմահայրենասիրական անվանում ունի՝ «ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ և ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ»։ Նախորդ տարվա հունիսի 3-ին, հիշեցնենք, Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հարթակից հայտարարեց, որ շարժմանն են միացել «հայորդիներ` Քենիայից», և նրանցից երկուսին՝ Արտակին և Արթուրին, բեմահարթակ հրավիրեց։ Իսկ հունիսի 10-ին Արթուր և Արտակ Սարգսյաններին ԱԱԾ-ն ձերբակալեց՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Նրանք 72 ժամ անց ազատ արձակվեցին։

Հիշեցնենք՝ եղբայրները հայտնի են սկանդալային պատմություններով մասնավորապես Քենիայում և Մալդիվներում, նրանց անունները ժամանակ առ ժամանակ հայտնվել են միջազգային մամուլի լրահոսում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով