Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 06-03-2025

Հերոսացման այլ ոլորտներ կան, իսկ հերոսները հենց այնպես չեն ծնվում․ հարցում՝ Եղիշե Կիրակոսյանի մասին

Մարտի 5-ին լուր տարածվեց, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում է գրել։ Այս լուրը մեծ իրարանցում առաջացրեց, դառնալով հանրային քննարկման թեմա։
Ինչո՞ւ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հիմա ազատվեց աշխատանքից։

Ենթադրյալ պատճառն այն է, որ Հայաստանն առաջիկայում հրաժարվելու է Ադրբեջանի դեմ հայցերից։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից։ Համամի՞տ եք։ Գրասենյակը փակվելուց առաջ, ղեկավարը՝ Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում է գրել է։ Պե՞տք է նրան հերոսացնել»։

«Ես տենց բան չեմ լսել և դրա հետ համամիտ չեմ»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Հայաստանը չպետք է հրաժարվի հայցերից։

«Ոչ, չպետք է հրաժարվի։ Կարծում եմ հերոսացման այլ ոլորտներ կան, իսկ հերոսները հենց այնպես չեն ծնվում»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ հայցերից հրաժարումը հիմարություն է։

«Ոնց կարաս համամիտ լինես։ Վերջին հիմարությունն ա դա։ Եթե կարողանա պայքարել, կարելի է հերոսացնել, եթե չէ մեր օրի մարդ կլինի տխուր,տրտում»,- ասաց նա։

«Չէ համամիտ չեմ։ Ոչ մեկին էլ պետք չի հերոսացնել, սաղ էլ «հերոս» են»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով