Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:24 06-03-2025

Կապ չեմ տեսնում Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի և Բաքվի դեմ հայցերից հրաժարվելու միջև. ՔՊ-ական պատգամավոր

Կապ չեմ տեսնում ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու և Բաքվի դեմ միջազգային դատերից հրաժարվելու միջև. այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին՝ Եղիշե Կիրակոսյանի հեռացումը կապ ունի՞ Բաքվի դեմ հայցերից հրաժարվելու հետ:

Լրագրողի դիտարկմանը, թե Եղիշե Կիրակոսյանը հակադիր կարծիք է հայտնել և կարծում է, որ խաղաղության գործընթացին այդ հայցերն ու դրանց հետապնդելը դեմ չէ, Խանդանյանն ասաց. «Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատման վերաբերյալ կարող եմ մեկանաբանել այնքանով, որքանով մեկնաբանել է վարչապետի աշխատակազմը, որովհետև ես էլ հավելյալ տեղեկատվության չեմ տիրապետում բացի այն, որ սեփական դիմումի համաձայն է ազատվել, և որ դա ամիսների քննարկիումների արդյունքում է տեղի ունեցել»:

Խանդանյանն ընդգծեց, որ ամենևին չէր ցանկանա առաջին և երկրորդ հարցերը կապել իրար հետ, որովհետև դրանք առնչություն չունեն: «Եթե նա հետագայում կցանկանա մեկնաբանություն տալ, իհարկե, հետաքրքիր կլինի լսել, բայց ես չեմ կարծում այստեղ կապ է պետք փնտրել»,- շեշտեց նա:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերջին՝ 12-րդ խմբագրությանը, որը Ադրբեջանն ուղարկել է, Խանդանյանն ասաց. «Ինչպես արդեն նշվել է, երկու հոդվածների վերաբերյալ դեռևս կա տարբերություններ դիրքորոշումներում: Այն առաջարկները, որոնք Հայաստանն ուղարկել էր, Ադրբեջանն ամբողջությամբ կամ մասնակի չէր համաձայնել, տեքստի մասին մեկնաբանություններ անել չեմ կարող: Նոր առաջարկները հիմա քննարկվում են և հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանն արդեն սեփական առաջարկով հանդես կգա և կպատասխանի Ադրբեջանին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով