Արտաքին 1 տարի առաջ - 23:39 05-03-2025

Ֆրանսիան կհավաքի մի շարք երկրների ԳՇ պետերին՝ քննարկելու Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը

Ֆրանսիան կազմակերպում է Կիևի ռեժիմին աջակցող մի շարք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպում՝ քննարկելու Ուկրաինայում եվրոպական կոնտինգենտի հնարավոր տեղակայման հարցը։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ, որը հեռարձակել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է Ուկրաինային ապագայ համար անվտանգության երաշխիքներ տրամադրել, քանի որ չի կարելի «վստահել Ռուսաստանի խոսքին»։

Մակրոնը մտադիր է հասնել դրան՝ «եվրոպական ուժեր» տեղակայելով Ուկրաինայում, որոնք «չեն գնա ճակատային գծում կռվելու», այլ պետք է վերահսկեն խաղաղ համաձայնագրի պահպանումը այն ստորագրելուց հետո։

«Հաջորդ շաբաթ Փարիզում մենք կհավաքենք այն երկրների շտաբների պետերին, որոնք ցանկանում են պատասխանատվություն ստանձնել այս հարցում»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով