Ներքին 4 տարի առաջ - 13:13 19-05-2022

Զորքեր ուղարկելու համար Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու լուրը կեղծ է․ ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «կեղծ լուրերի տարափ» է համարում ռուսական մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ՝ Հայաստան ուժեր ուղարկելու համար:

«Ընդհանրապես, վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում ու, բնականաբար, այդ լուրը ևս կեղծ է: Ուզում են արձանագրել, որ վարչաետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին, նույնիսկ, նոյեմբեորի 9-ից հետո ստեղծված լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին ու ճգնաժամի լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ներկայիս ցույցերին, ապա, ԱԽ քարտուղարի խոսքով, ցույցերի կազմակերպիչները ավելի քան մեկ ամիս իրացնում են բողոքի ցույցեր անցկացնելու իրենց իրավունքը օրենքի ու օրինականության շրջանակներում ու դրանց անցկացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը:

«Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը։ Բնականաբար, բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք բացառապես տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով», - նշեց Արմեն Գրիգորյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով