Ներքին 1 տարի առաջ - 21:03 05-03-2025

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 9 ուժ` 6 կուսակցություն, 3 դաշինք

«Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին կմասնակցեն 9 ուժ` 6 կուսակցություն և 3 դաշինք»,- այս մասին Oragir.News-ին հայտնել է 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը։

Oragir.News-ը ներկայացնում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների քաղաքապետի թեկնածուներին։ «Կոմունիստական» կուսակցությունը ներկայացրել է 33 հոգանոց ցուցակ, որի առաջին համարը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։

Հաջորդ կուսակցությունը` «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է։ Ցուցակը բաղկացած է 40 հոգուց, ցուցակի առաջին համարը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

Մյուս կուսակցությունը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունն է, ցուցակում ընդգրկված են 32 հոգի, առաջին համարում երգիչ-դերասան Արտյոմ Թումանյանն է։

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների շարքում է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը, քաղաքապետի թեկնածուն Կարեն Մալխասյանն է, ով Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ևս կմասնակցի 23 հոգանոց ցուցակով, ցուցակի առաջին համարը գործարար Արտյոմ Ղարաղազարյանն է։

Ընտրություններին մասնակցող 6-րդ կուսակցությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, 99 հոգանոց ցուցակում, առաջին տեղում Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է։

Մարտի 30-ի ընտրություններին մասնակցելու են հետևյալ դաշինքները` «Մեր քաղաքը» դաշինք` Մարտուն Գրիգորյան, «Մայր Հայաստան» դաշինք` Կարեն Սիմոնյան և Եվրադաշինք` Լևոն Բարսեղյան։

Հիշեցնենք, որ այսօր մինչև ժամը 18.00-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պիտի ներկայացնեին իրենց հայտերը, որպեսզի ԿԸՀ-ի կողմից ստանան օգտահաշիվներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան