Ներքին 3 տարի առաջ - 18:33 13-08-2023

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն և 1 դաշինք

2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել է 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք, հայտնում է ԿԸՀ-ն։

Դրանք են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։

«Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի գրանցումն իրականացվելու է մինչև օգոստոսի 18-ը։ Գրանցումից հետո եռօրյա ժամկետում՝ մինչև օգոստոսի 21-ը, ընտրական ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ համացանցային կայքում՝ elections.am։ Կուսակցությունների, ինչպես նաև ավագանու անդամների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ինչպես նաև քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով