Ներքին 1 տարի առաջ - 14:42 04-03-2025

Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանը

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին: Նշենք, որ Կարոյանն այս պաշտոնում նշանակվել էր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ:

Միջադեպի առնչությամբ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»: