Ներքին 3 տարի առաջ - 15:57 18-03-2023

Իմ կյանքում ոչինչ չի փոխվել. քաղաքապետարանի լրատվության վարչության պետ

Երեկ Երևանի ավագանու արտահերթ գործակարգավարական նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց։ Ավելի ուշ Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սեյրան Մեջլումյանը:

Այսօր Oragir.News-ը Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանից հետաքրքրվեց՝ արդյոք կան այլ անձինք, որոնք հրաժարականի դիմում են ներկայացրել, բայց նրանց անունները դեռևս չի հրապարակվել։ Սարդարյանն ասաց. «Ես այդ պահին գիտեի, որ Սեյրան Մեջլումյանն է գրել աշխատանքից ազատման դիմում, որը հաստատվել է, դա եմ հայտնել»։

Հարցին, իսկ դուք շարունակելո՞ւ է եք Ձեր աշխատանքը, թե՞ Սարգսյանի հրաժարականից հետո Դուք էլ եք պատրաստվում հեռանալ, Սարդարյանն ասաց. «Իմ կյանքում ոչ մի բան չի փոխվել, արձակուրդում եմ ուղղակի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել էր, որ մեկնում է երկարատև արձակուրդ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան