Ներքին 1 տարի առաջ - 10:38 02-03-2025

Արկադի Ղուկասյանը հերքել է ադրբեջանական մեղադրանքները, թե Արցախում դրսից բերված վարձկաններ են եղել

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ, նախագահ Արկադի Ղուկասյանն անդրադառնալով 44-օրյա պատերազմին Հայաստանի ներգրավվածությանը, որպես հիմք նշել է Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը, ինչը, ըստ էության, համարվում է լեգիտիմ:

Միաժամանակ նախագահ Ղուկասյանը հերքել է ադրբեջանական մեղադրանքներն այն մասին, թե Արցախում դրսից բերված վարձկաններ են եղել:

Արկադի Ղուկասյանը նաև անդրադարձել է երկար ժամանակ քաղաքական-տեղեկատվական տիրույթում շրջանառվող պատերազմը վաղ փուլում կանգնեցնելու քննարկումներին, նշելով, որ ինքն ու Բակո Սահակյանը, պատերազմի ժամանակ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել են, որի նպատակը, ըստ էության, Հայաստանի ղեկավարությանը միջնորդավորված հորդորելն էր, որ պետք է ամեն ինչ անել պատերազմը կանգնեցնելու համար:

Կարծում եմ, որ այս մտադրության հիմքում ռազմի դաշտում այդ պահին ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն էր, որը, մեծ առումով, համընկնում էր ՀՀ Գլխավոր շտաբի գնահատականների հետ, ինչպես նաև ՌԴ նախագահի քայլերը, ով համարում էր, որ կարելի էր պատերազմը վաղ փուլում կանգնեցնել և խուսափել մեծ կորուստներից, առաջին հերթին մարդկային»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով