Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:13 04-09-2025

Հաջողություն եմ ցանկանում, ասելիք չունեմ․ Վարդան Ղուկասյանը ՔՊ-ականի մեղադրանքները չի մեկնաբանում

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը, հարցազրույցներից մեկում խոսելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կառավարումից, ասում է, որ որպես գյումրեցի դժգոհ է Ղուկասյանի կառավարումից։

«Գյումրիի փողոցներում քայլեք և կտեսնեք թե ինչ է կատարվում, ո՞նց կարելի է գոհ լինել։ Մենակ հո խոսելով ու բարձր-բարձր գոռալով չէ, կամ այլ երկրների իշխանություններին գովերգելով, շոպլիկանալով չէ։ Էդպես քաղաք չեն կառավարում, ոչ միայն ես եմ դժգոհ, այլ նաև գյումրեցիները։ Պետք էր աշխատել, ոչ թե ճոռոմ-ճոռոմ խոսել»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։

Oragir.News-ը փորձեց ՔՊ-ական պատգամավորի մեղանդրանքների վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանից։

«Հաջողություն եմ ցանկանում, ասելու բան չունեմ»,- հայտարարեց Ղուկասյանը` չցանկանալով մեկնաբանել ՔՊ-ական պատգամավորի մեղադրանքները։

Կարեն Սարուխանյանը չի բացառել, որ կարող է Ախուրյան համայնքի նախադեպը կրկնվել, երբ Արծրուն Իգիթյանը այլ քաղաքական ուժերի օգնությամբ դարձավ համայնքապետ, բայց քանի որ վատ էր կառավարում, ավագանին որոշեց, որ պետք է շտապ փոխվի համայնքապետը։

Նշենք, որ երկու տարի առաջ Ախուրյան համայնքի դաշնակցական ղեկավար Արծրուն Իգիթյանը հրաժարական տվեց։

Ախուրյան համայնքի ավագանին համայնքի ղեկավար ընտրեց Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, ավագանու ՔՊ անդամ Զավեն Մանուկյանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան