Մամուլ 1 տարի առաջ - 08:45 01-03-2025

Փնտրվում է «թալանը ետ բերող»․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը 4 ամիս է՝ պետ չունի։ Նախկին ղեկավար Սրբուհի Գալյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր պետ չի նշանակել։ Նախկինների ունեցած-չունեցածն ուսումնասիրող եւ գույքի պետականացմամբ զբաղվող այս վարչությունը մնացել է անգլուխ` առանց պետի եւ պետի տեղակալի։ Այս պահին վարչության պետի պաշտոնակատարը դատախազ Տիգրան Ենոքյանն է, որը հայտնի է նախկինների դեմ դատարան ներկայացրած հայցերով։

Նա է եղել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի եւ նրան փոխկապակցված 7 անձանց, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի դեմ հարուցված վարույթները քննող եւ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազը։ Այժմ Աննա Վարդապետյանը մրցույթ է հայտարարել՝ այս վարչության պետի եւ տեղակալի թափուր հաստիքները լրացնելու համար։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե այս վարչության պետ է նշանակվելու Արեւիկ Ավոյանը, որը նախկինում աշխատել է Կադաստրի կոմիտեում, սակայն վերջինս նշանակվեց նշված վարչության դատախազ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Վարդապետյանն Ավոյանին չի ցանկացել միանգամից նշանակել նման բարձր պաշտոնի եւ այժմ փնտրտուքների մեջ է՝ նախկինների «թալանածը ետ բերող է փնտրում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ