Մամուլ 4 տարի առաջ - 08:20 27-08-2022

Փնտրվում է «Զապո» մականունով հայտնի ՔՊ թեկնածուն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Քաջարան համայնքում եւս սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Քաջարանի համայնքապետի ՔՊ թեկնածուն, որի մասին դեռ 2 ամիս առաջ էին հայտարարել՝ Արմեն Առաքելյանը՝ «Զապո» մականունով, Քաջարանում չի երեւում, հանրային որեւէ միջոցառման չի մասնակցում։

Նա գործարար է, հյուրանոց ունի, ապրում է Երեւանում, սակայն հաշվառված է Քաջարանում։ Նախօրեին նա մասնակցել է ԶՊՄԿ-ի Սիսիանի քարի գործարանի բացմանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Խուդոլիի կողքին է եղել։ Թերեւս փորձել է տպավորություն ստեղծել, որ իրեն ընտրելու դեպքում քաջարանցիներին կոմբինատում աշխատանքով կապահովի։ Հիշեցնենք, որ նրա մրցակիցը գործող համայնքապետ, վարդերի սիրահար Մանվել Փարամազյանն է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան