Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:35 28-02-2025

Թուրքիան պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. Bloomberg 

Bloomberg-ը գրում է. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը քննարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Անկարայում կայացած հանդիպումների ընթացքում, որոնք տեղի են ունեցել փետրվարի սկզբին։

Թուրքիայի պատրաստակամությունը՝ օգնելու հնարավոր հրադադարի ռեժիմի վերահսկման հարցում, կարևոր է Եվրոպայի դաշնակիցների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համար, որոնք մշակում են համապատասխան ծրագրեր։

Սակայն, ըստ Bloomberg-ի աղբյուրների, Անկարան չի պատրաստվում մասնակցել որևէ խաղաղապահ առաքելության, եթե լիարժեք ներգրավված չլինի բոլոր հանդիպումներում և նախապատրաստական գործընթացներում։

Bloomberg-ի հրապարակումից կարճ ժամանակ անց ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Էրդողանի վարչակազմին, հաղորդեց, որ Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես դիվանագիտական միջնորդ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում, բայց չի նախատեսում զինվորականներ ուղարկել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով