Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:28 27-02-2025

Սարի՛կ Մինասյան, դու գոնե եղե՞լ ես Արցախում, դու կռվե՞լ ես Արցախի համար. զոհվածի մայր

Երեկ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ «Արցախը պատմական հայկական տարածք է»։

Հարցին՝ թե Փաշինյանը ինչո՞ւ այն հանձնեց, Մինասյանը պատասխանել է. «Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել։ Ես, դու չենք կռվել։ Բոլորս պիտի կռվեինք»։

Մինասյանը նաև ասել է. «Ով որ կռվել է՝ զոհվել է, փառք իրենց»։

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հայտարարությունը շատ է վրդովեցրել զոհված զինծառայողների ծնողներին։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասում է. «Սարի՛կ Մինասյան, դու գոնե եղե՞լ ես Արցախում, դու կռվե՞լ ես Արցախի համար»:

Տիկին Նաիրան քաղաքապետի պաշտոնակատարին առաջարկում է հանդիպել և պատասխանել իր հարցերին։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան