Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 09:52 01-11-2023

Որդուս կյանքը մնաց Արցախում, մարմինը՝ Հայաստանում․ բռնագաղթված զոհվածի մայր

«Որ հարցնում են, թե քանի երեխա ունեմ, ասում եմ 4, քանի որ Իլյաս ինձ համար միշտ ողջ է ու կողքիս․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է ընդամենը 1․5 ամսվա զինծառայող, 2020 թվականին Շուշիի պաշտպանության ժամանակ նահատակված Իլյա Հակոբյանի մայրը՝ տիկին Յանան։

Արցախցի կինն ասում է՝ ինքը գոնե այն «երջանիկներից է», որը այսօր կարողանում է այցելել որդու գերեզմանին, ում հուղարկավորել էին Աբովյան քաղաքում։ Պատերազմի ավարտից հետո, չնայած Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում գտնվող տունն ամբողջությամբ ավերվել էր, սակայն ամուսիններով որոշեցին հետ գնալ Արցախ, կրկին շենացնել այն տունը, որտեղ Իլյան իր կյանքի 18 տարիներն է անցկացրել։

«Փլատակների տակից հանեցինք Իլյայիս նկարներն ու մեդալները։ Դպրոցի դասասենյակներից մեկն էլ անվանեցինք Իլյայի անունով, նստարանը, որտեղ որդիս էր նստում, ուսուցչուհին ոչ ոքի չէր թողում նստել․․․ Ապրում էի որդուս հիշողություններով, քայլում այն ճանապարհով, որով որդիս էր սիրում քայլել․ այդպես էի առնում որդուս կարոտը՝ շրջափակաման օրերին, մինչև չարաբաստիկ պատերազմը․․․

Ես տնից ոչինչ չվերցրեցի, բացի որդուս նկարներից ու ջրից, որպեսզի ճանապարհին թոռներս գոնե ջուր ունենային խմելու։ Օրեր հետո մի կերպ հասանք Հրազդան․․․»,- պատմում է Յանա Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով