Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:26 23-08-2022

Իմ երեխայից մեկ ազդրի ոսկոր եմ ստացել և մինչև օրս էլ չգիտեմ, թե որտեղ է նրա մարմինը. զոհվածի մայր

«Հայկը և իր մարտկոցի զինվորները զոհվել են Փաշինյանի և իր խունտայի կողմից հրահրված այս դավաճանական պատերազմում՝ հրամկազմի միտումնավոր ստեղծած քաոսի, համատարած դավաճանության, սխալ հրամանների արդյունքում, մենք սրա մասին բազմիցս ենք խոսել, և Ցորի հրետանու դրվագը, ցավոք սրտի, միակը չէ, նման դրվագները բազմաթիվ են, բայց սարսափելին այն է, որ պատերազմից անցել է երկու տարի, և մինչ օրս պատժված բարձրագույն իշխանության ներկայացուցիչ չկա»։

Այս մասին այսօր հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը։

«Մենք՝ մեր Ցորի ծնողներով, գրեթե 14 ամիս փնտրել ենք մեր երեխաներին, քանի որ երբ մենք բոթը առանք, հույս ունեինք, որ մի քանի օրվա ընթացքում մեր երեխաների մարմինները կտան, և մենք նրանց պատշաճ կերպով կհուղարկավորենք։ Սակայն 14 ամիս մենք գտնվեցինք անասելի մղձավանջի մեջ, և մենք չգիտենք, թե ինչպես չխելագարվեցինք, այնուհետև մեր երեխաների մասունքները հանձնեցին՝ ամեն երեխայից մեկ ոսկոր, ես կոնկրետ իմ երեխայից մեկ ազդրի ոսկոր եմ ստացել և մինչև օրս էլ չգիտեմ, թե որտեղ է նրա մարմինը»,- ասաց զոհվածի մայրը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով