Ներքին 1 տարի առաջ - 20:08 22-02-2025

Կրակոցներ՝ Սյունիքի մարզում. կասկածյալը Դավիթ Բեկի նախկին գյուղապետն է. shamshyan.com

Փետրվարի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի նախկին գյուղապետ Արտավազդ Հակոբյանը փետրվարի 15-ին գյուղում հրազենից կրակոցներ է արձակել, որի արդյունքում կան նաև մարմնական վնասվածքներ ստացած անձինք:

Փետրվարի 15-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Դավիթ Բեկ բնակավայրի նախկին գյուղապետ 64-ամյա Արտավազդ Հակոբյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է համագյուղացի 27-ամյա Արտավազդ Մելքումյանի հետ, որի ընթացքում ձեռքով 1 անգամ հարվածել է վերջինիս դեմքին և սպառնացել, որ հրացանով կվնասի, ինչից հետո Ա. Հակոբյանը տանից վերցրել է իր անվամբ ոստիկանության Կապանի բաժնում հաշվառված «ԻԺ» տիպի 1 փողանի 12 տրամաչափ որսորդական ողորկափող հրացանը, մոտեցել Ա. Մելքումյանին, ով էլ անախորժությունից խուսափելու համար դիմել է փախուստի:

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան