Ներքին 2 տարի առաջ - 16:45 22-10-2023

Ավտովթար՝ Դավիթ Բեկի պողոտա-Սարգսաշեն թաղամաս տանող խաչմերուկում․ կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտա - Սարգսաշեն թաղամաս տանող խաչմերուկում բախվել են 27-ամյա Սմբատ Ա.-ի վարած Nissan Tida մակնիշի և 75-ամյա Արամայիս Հ.-ի վարած Hyundai Santa Fe մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Հասմիկ Մուրադյանն ու Տիգրան Մելիքսեթյանը:

Բախման հետևանքով երկու ավտոմեքենաները, կարելի է ասել, հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի համար երթևեկությունը մի փոքր դարձել է դանդաղընթաց, սակայն պարեկներին հաջողվում ճիշտ աշխատանքի շնորհիվ ապահովել մեքենաների շարժը:

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան