Ներքին 1 տարի առաջ - 17:50 22-02-2025

ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտnւմից. Թաթոյան

ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Նրա իշխանության մեջ մյուսները կա´մ զոհեր են, կա´մ գործիքներ:

Դրա համար էլ նա այս արատավոր երևույթները խրախուսում է, իսկ յուրայիններին` հովանավորում, քանի որ իշխանության հենարան են ապահովում:

ՔՊ-ականի այսօրվա «Ղարաբաղացի՞ ես, թե հայ» ատելություն սերմանող խոսքը և քրեական հետապնդման փոխարեն դրա արդարացումն այս ամենի ուղիղ ապացույցն է»,- գրել է Թաթոյանը:

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկ Պալյանը, ֆեյսբուքյան հարթակում թիրախավորել էր արցախահայությանը, գրելով՝ «ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում