Ներքին 1 տարի առաջ - 09:43 22-02-2025

Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը նրա հրապարակային խոսքը լռեցնելու նպատակ ունի․ Թաթոյան

Ակնհայտ է` Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ունի նրա հանրային-քաղաքական բնույթի հրապարակային խոսքը լռեցնելու նպատակ` ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի բացահայտ չարաշահումով, գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Սա կոպիտ ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ` քրեական հետապնդման արհեստական փաթեթավորմամբ։ Առավել դատապարտելի է խափանման միջոցի տեսքով հարկադրանք կիրառելու նախաձեռնությունը:

Հանրային-քաղաքական բնույթի հրապարակային խոսքն ունի լայն սահմաններ, այն կարող է լինել ցնցող ու դուր չգալ իշխանությանը: Քաղաքական գործիչներն առավել ազատություն ունեն այս հարցում ու պետությունը դա ոչ թե պետք է լռեցնի, այլ երաշխավորի: Սա հենց Էդգար Ղազարյանի խոսքն է։

Սա չափազանց վատ նախադեպ է, որ հարվածում է ժողովրդավարական հասարակության հիմքերին ու խաթարում իրավունքի գերակայությունը: Սա նաև ակնհայտ խտրական վերաբերմունք է, քանի որ եթե Քրեական օրենսգիրք է արդեն կիրառվում այս տեսակ խոսքի նկատմամբ, ուրեմն անհապաղ պետք է քրեական հետապնդում հարուցվի վարչապետի, ՔՊ վերնախավը ներկայացնող մի շարք պատգամավորների նկատմամբ դատավորների նկատմամբ առավել կոպիտ բառապաշարով արտահայտությունների համար», - նշել է Թաթոյանը:

Նրա խոսքով՝ այստեղ նաև մեկ այլ կարևոր հարց կա, որ պարունակում է համակարգային հեռուն գնացող վտանգներ:

«ԲԴԽ-ն երեկ հանդես եկավ Էդգար Ղազարյանի վերաբերյալ հայտարարությամբ` քրեական հետապնդման սպառնալիքով, ու այն նույն շեշտադրումներով, ինչ քրեական հետապնդում է հարուցել քննչական մարմինը (համաձայն հրապարակված տվյալների):

Կարծում եմ` ԲԴԽ-ն փոխանցում («պաս») արեց իրավապահ մարմնին, որ վերջինն էլ հարուցի հետապնդում: Սա էլ, կարծում եմ, նախապես է քննարկվել ու քաղաքական մակարդակում հավանություն ստացել կամ որոշվել:

ՔՊ-ի համար այս հետապնդումն ու խափանման միջոցն ունեն ռազմավարական քաղաքական նշանակություն և անհրաժեշտ են, որ առնվազն`

1) լռեցնեն Էդգար Ղազարյանին.

2) ՔՊ-ին հրապարակայնորեն քննադատող մյուս քաղաքացիներին վախեցնեն կամ նրանց ցույց տան, որ եթե խոսեք, նույնը ձեզ հետ տեղի կունենա (սառեցնող էֆեկտ կամ chilling effect).

3) հետագայում օգտագործեն այս նախադեպը` ի պաշտպանություն գործադիր իշխանության պաշտոնյաների և ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների` իրենց հրապարակային քննադատողների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար», - նշել է նախկին ՄԻՊ-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»