Ներքին 4 տարի առաջ - 21:46 08-06-2022

Այդպես էլ ամոթալի մնաց նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը․ Արման Թաթոյանը՝ Արամ Սիմոնյանի մասին

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արամ Սիմոնյանի կերպարին․

«Արամ Սիմոնյանը եղել է Հայ ժողովրդի պատմության իմ դասախոսը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսում: Այնքան լավ էր տիրապետում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մանրամասներին ու որքան կարևոր էին նրա վերլուծությունները:

Համալսարանի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելուս տարիներին Արամ Սիմոնյանը մի փակ խումբ էր նախաձեռնել (իրավաբաններ, հոգեբաններ և այլն). դասերից կամ աշխատանքից հետո իր աշխատասենյակում հավաքվում և պետության համար ազգային գաղափարախոսություն էինք մշակում: Ամեն հանդիպում 3-4 ժամ տևում էր ու կարող եք պատկերացնել` որքան հետաքրքիր էին անցնում քննարկումները: Պահպանված նյութերը մինչև հիմա էլ անչափ օգտակար են:

Ընդ որում, յուրաքանչյուր թեմայի համար հրավիրում էր համապատասխան գիտնականի կամ գործչի, ինչն առավել հետաքրքիր և ուսուցողական էր դարձնում քննարկումները:
Այդպես էլ ամոթալի մնաց նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և հատկապես հոդվածը, որի համար մեղադրվում էր ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը։

Անդառնալի կորստի համար խորին ցավակությունս եմ հայտնում պրոֆեսոր Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով