Մամուլ 1 տարի առաջ - 07:45 22-02-2025

Դաշնակցությունը պատրաստվում է մեծ ժողովի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ փետրվարի 26-ին, Երևանի «Էլիտ պլազա» կենտրոնում տեղի կունենա «Հայ հեղափոխական դաշնակցության» ընդհանուր ժողովը, որը սովորաբար տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ականներն արդեն տևական ժամանակ է պատրաստվում են այս ժողովին, որի ընթացքում քննարկվելու են «Դաշնակցության» առաջիկա անելիքները, ժողովին մասնակցող պատգամավորների կողմից գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է նաև ՀՅԴ գերագույն գործադիր մարմինը՝ բյուրոն։ Բյուրոյի նոր կազմի հաստատումից և հաջորդ 4 տարիների քաղաքականության մշակումից հետո ՀՅԴ Հայաստանի մարմինը ներկայացուցչական ժողովի ընթացքում կընտրի Գերագույն Մարմնի նոր կազմ, որը գործում է 2 տարի ժամկետով:

Ընդհանուր ժողովին ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ծրագրային կամ կանոնադրական փոփոխություններ կկատարվեն։ Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ ընդհանուր ժողովին հրավիրված են նաև տարբեր քաղաքական դեմքեր, պատգամավորներ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»