Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:47 21-02-2025

ԵՀԽ-ն դատապարտել է Իսրայելին և իր համերաշխությունն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձը։ Այս մասին ասվում է ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Ջերի Փիլայի հայտարարության մեջ։

«Դատապարտում ենք այս գործողությունը որպես կրոնական ազատության դեմ աղաղակող ոտնձգություն և րուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոյի անհանգստացնող խախտում»,- ասված է հայտարարության մեջ։

Փիլայը նշել է, որ դարեր շարունակ Հայոց պատրիարքարանը քրիստոնեական այլ հաստատությունների հետ միասին պահպանում է Սուրբ Երկրի բ ժառանգությունը՝ ծառայելով որպես հավատքի և արդարության փարոս»,-ասել է նա:

Փիլայը հավելել է, որ պատրիարքարանի դեմ իրականացվող հարկադրական միջոցները ոչ միայն իրավական և բարոյական ծաղրանք են, այլ նաև վտանգավոր նախադեպ, որը սպառնում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական հաստատություններին:

«Այս անխոհեմ գործողությունը Սուրբ քաղաքի քրիստոնեական համայնքների դեմ ուղղված ճնշումների, հողային վեճերի և ահաբեկման մեծ գործողությունների մի մասն է, գործողություններ, որոնք ԵՀԽ-ն բազմիցս դատապարտել է: Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ սառեցնել օտարման ընթացակարգերը և պահպանել Երուսաղեմի միջազգայնորեն ճանաչված ստատուս քվոն»,- ասվում է հայտարարության մեջ:

Փիլայը նաև կոչ է արել միջազգային հանրությանը, ներառյալ կրոնական և քաղաքական առաջնորդներին, վճռական քայլեր ձեռնարկել քրիստոնեական համայնքների իրավունքները պաշտպանելու և պայմաններ ստեղծելու, որպեսզի Սուրբ Երկիրը մնա երկրպագության, խաղաղության և համակեցության վայր բոլորի համար:

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վերահաստատում է իր աննկուն հանձնառությունը Սուրբ Երկրում արդարության և խաղաղության նկատմամբ: Մենք կշարունակենք բարձրացնել մեր ձայնը` ի պաշտպանություն Սուրբ Երկրում բոլորի սուրբ ժառանգության և արժանապատվության»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան