Ներքին 5 տարի առաջ - 12:30 22-02-2021

ՎԵՐՈՆԱՆ ԻՐ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

Իտալական Վերոնայի քաղաքային խորհուրդը միաձայն իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ընդունված որոշմամբ կոչ արել քաղաքապետին իտալական կառույցներից պահանջել ճանաչել Արցախի Հանրապետությունը:

«Անցնող ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը դարձել էր սարսափելի զինված հակամարտության զոհը, որն իրականացվում էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ թուրքական բանակի և ջիհադիստ վարձկանների աջակցությամբ»,- նշել է քաղաքային խորհրդում ներկայացված նախագիծն առաջինը ստորագրած Ալբերտո Զելգերը՝ ընդգծելով, որ եկել է ժողովրդի ինքնորոշման իրավունքը կյանքի կոչելու ժամանակը:

Նախագիծը ստորագրած քաղաքային խորհրդի մեկ այլ անդամ՝ Վիտո Կոմենչինին նկատել է, որ Էրդողանի քաղաքականությունը լուրջ ապակայունացնող գործոն է դարձել տարածաշրջանում. «Այսօր՝ գրեթե մեկ դար անց հայ ժողովրդի դեմ իրականացված հանցանքներից, որոնք չափազանց երկար մնացին անտեսված Արևմտյան պետությունների կողմից, նոր բռնություններ կիրառվեցին, որոնք պետք է ուղղակիորեն դատապարտման արժանանան»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»