Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:17 20-02-2025

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետին թվով փոփոխության է ենթարկել դատական ակտը․ ՔԻՊ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ահազանգում է արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը քայքայող երևույթի մասին։

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կոպտորեն ոտնահարելով արդարադատության տարրական նորմերը, հետին թվով էական բովանդակային փոփոխության է ենթարկել թիվ ԵԴ/45878/02/21 քաղաքացիական գործով 2024-ի հոկտեմբերի 7-ին իր իսկ ընդունած դատական ակտը: 2025-ի փետրվարի 14–ին «Դատալեքս» տեղեկատվական համակարգից պարզվել է, որ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2024-ի նոյեմբերի 15-ին կայացրել է «Վրիպակն ուղղելու մասին» վերտառությամբ որոշում, որը չի առաքվել դատավարության կողմերին և, որով հիմնովին փոխվել է նույն դատարանի կողմից հոկտեմբերի 7-ին ընդունված դատական ակտի էությունը։ Ընդ որում՝ «Վրիպակի ուղղում»-ն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ նույն դատարանի «ուղղվող» որոշումն (առանց վրիպակի) շուրջ 2.5 ամիս առաջ բողոքարկված էր Վճռաբեկ դատարանում։

ՔԻՊ-ը ողջամիտ կասկածներ ունի, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտը հետին ամսաթվով էապես փոխելու գործողությունը թելադրվել է Վճռաբեկ դատարանի կողմից:

Այսու՝ ՔԻՊ-ը ԲԴԽ-ին, Արդարադատության նախարարությանը և Դատավորների էթիկայի հանձնաժողովին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, գործընթացը իրավական կոլապսից դուրս բերելու, դատական իշխանության հեղինակությունը խայտառակությունից զերծ պահելու ուղղությամբ։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ
20.02.2025թ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով