Արտաքին 1 տարի առաջ - 19:51 19-02-2025

Ռազմարդյունաբերության ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը կշարունակվի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել են երկկողմ հարաբերություններին։

Զելենսկին, մատնանշելով Թուրքիայի և Ուկրաինայի միջև եղած ռազմարդյունաբերական համագործակցությունը, հայտնել է, որ հանդիպել է թուրքական «Baykar» անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող ընկերության հետ։

«Մենք ունենք բազմաթիվ ընկերություններ, որոնք արտադրում են հեռահար անօդաչու թռչող սարքեր և կարծում եմ, որ մեր համագործակցությունը Թուրքիայի հետ կշարունակվի։ Բացի այդ Թուրքիան 2 կորվետ (հետախուզական, պահակային ռազմանավ) է կառուցել Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար։

Մեկի կառուցումն ավարտված է, մյուսինը կավարտվի 2026-ին։ Իհարկե, մենք ցանկանում ենք այդ ամենը նյութականացնել և պահել»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Ըստ Զելենսկու՝ պատերազմական իրավիճակից ելնելով՝ որոշ նախագծեր համեմատաբար ավելի դանդաղ են ընթանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»