Ներքին Արտաքին 3 ամիս առաջ - 12:50 15-07-2026

ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ:

Այս մասին նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործունեության ծրագրում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Փաստաթղթում ասվում է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանի աջակցությունը է՛լ ավելի կուժեղացվի՝ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու նպատակով։

Փաստաթղթում ընդգծվում է, որ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարեկեցություն և անվտանգություն ապահովելու համար թուրք-հայկական և ադրբեջանա-հայկական գործընթացները պետք է ընթանան համակարգված։

«Նպատակ է դրված, որ մեր ռազմավարական գործընկերությունը երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների միջոցով նպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը, բարեկեցությանը և կայունությանը։ Դրա հետ մեկտեղ, տարածաշրջանում կարգավորման գործընթացների շրջանակում Ադրբեջանի հետ մեր սերտ համակարգումը և համագործակցությունը վճռականորեն կշարունակվեն», - ասվում է փաստաթղթում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով