Արտաքին 1 տարի առաջ - 16:22 19-02-2025

Մինչդեռ Թրամփը բանակցում է ՌԴ-ի հետ, ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում 

Եվրամիությունը վրդովված է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երրորդ տարելիցից մի քանի օր առաջ Եվրամիությունը հայտարարել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին։

Չորեքշաբթի Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցում է ՌԴ-ի հետ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ենթադրում է, որ Եվրոպային, ի վերջո, կկանչեն բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու Կրեմլի համար պատժամիջոցների մեղմացումը։

«Կան նաև այլ կողմեր, որոնց վրա պատժամիջոցներ են դրված, Եվրամիությունը ստիպված կլինի ինչ-որ պահի նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ նրանց վրա նույնպես պատժամիջոցներ են դրված»,-ասել է Ռուբիոն Երեքշաբթի Սաուդյան Արաբիայում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

Ռուբիոն ընդգծել է, որ բոլոր կողմերը ստիպված կլինեն զիջումների գնալ։ Հարցին, թե Եվրոպան դուրս է մնում գործընթացից, նա պատասխանել է. «Ոչ ոք անմասն չի մնում»։

Այնուամենայնիվ, դաշինքը ձգտում է պահպանել իր կոշտ քաղաքականությունը, գոնե այս պահին, նշում է Euronews հեռուստաալիքը։

Սահմանված նոր պատժամիջոցները բացառում են ռուսական 13 բանկերը SWIFT էլեկտրոնային համակարգից և կասեցնում ռուսական 8 լրատվամիջոցների հեռարձակման լիցենզիաների գործողությունը:
Պատժամիջոցների պաշտոնական ընդունումը սպասվում է երկուշաբթի՝ Բրյուսելում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով