Արտաքին 4 տարի առաջ - 09:06 03-03-2022

ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանում ՌԴ պաշտպանական հատվածի դեմ

ԱՄՆ իշխանությունները արգելափակող պատժամիջոցներ են սահմանում ՌԴ պաշտպանական հատվածի նկատմամբ: Սահմանափակող միջոցները կազդեն 22 կազմակերպության վրա, ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Պետդեպը «լայնածավալ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի պաշտպանական հատվածի դեմ»։ «Այդ միջոցառումների արդյունքում սպառազինության մշակմամբ և արտադրությամբ զբաղվող ռուսական ընկերությունները զգալի վնասներ կկրեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:- Ընդհանուր առմամբ, պատժամիջոցները կանդրադառնան պաշտպանության ոլորտին առնչվող 22 կառույցների, այդ թվում՝ ռուսական բանակի համար մարտական ​​ինքնաթիռներ, հետևակի մարտական ​​մեքենաներ, ռադիոէլեկտրոնային համակարգեր ​​և ԱԹՍ-ներ արտադրող ընկերությունների»:

Պարզաբանվում է նաև, որ ԱՄՆ-ը ձգտում է առաջիկա տարիների կտրվածքով «թուլացնել Ռուսաստանի պաշտպանական հատվածն ու ռազմական հզորությունը», ինչպես նաև քայլեր ձեռնարկել երկրի «եկամտի առավել կարևոր աղբյուրների դեմ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան