Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:41 18-02-2025

Ակնկալիք չունեմ Քոչարյանից․ կտխրեմ, եթե վերադառնա․ հարցում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով ընտրություններին մասնակցելու հարցին՝ նշեց, որ իրենք դաշինքում չենք քննարկել այդ հարցը, բայց առաջիկա ընտրություններին կմասնակցեն ամենից պրագմատիկ ֆորմատով։

«Այն, ինչ ասեմ հիմա, ասելու եմ իմ անձնական կարծիքը, որը դեռ քննարկված չէ։ Իհարկե, դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներին՝ լինի փողոցային պայքար, թե ընտրություններ»,- ասաց նա։ Երկրորդ նախագահը չբացառեց իր դեմքով ընտրություններին մասնակցությունը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ի՞նչ ակնկալիք ունեք Ռոբերտ Քոչարյանից»։ Հարցվածների մեծ մասը նշեց, որ ակնկալիք չունի Ռոբերտ Քոչարյանից։

Սակայն եղան նաև քաղաքացիներ, ովքեր ասացին, որ մեծ սպասելիքներ ունեն երկրորդ նախագահից։ «Քոչարյանը հանցագործ է, ինչ ակնկալիք պիտի ունենամ հանցագործից։ Իրան կամ պիտի գյուլլեն կամ տանեն բանտ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կտխրի, եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա։

«Ակնալիք չունեմ, կտխրեմ, եթե վերադառնա։ Քոչարյանը, մեղմ ասած, դեմոկրատ չէ»,- նշեց նա։ Հարցվածներից մեկն էլ ասաց, որ մեծ սպասելիքներ ունի երկրորդ նախագահից։ «Մեծ, շատ մեծ ակնկալիքներ ունեմ իրենից»,-ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան