Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:30 21-01-2025

Ակնկալիք չունեմ Լավրով-Միրզոյան հանդիպումից, ուղղակի խաղեր են․ հարցում

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ ակնկալիք ունեն Միրզոյան-Լավրով հանդիպումից»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ ոչ մի ակնկալիք չունի այդ հանդիպումից։ Որոշ քաղաքացիներ հույս հայտնեցին, որ որևէ դրական որոշում կլինի։

«Ոչ մի ակնկալիք, խաղեր ա ամբողջը»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ չի կարող ասել, թե ինչ կլինի, սակայն ակնկալիք չունի։ «Ինչ իմանամ, մի անիմաստ բան կասեն»,- ասաց նա։

«Ոչ մի։ Մենք պիտի մեր մասին մտածենք, ոչ թե Լավրովի, Էրդողանի։ Մենք մեր տնտեսությունը պիտի զարգացնենք ու կարողանանք ինքնուրույն մեր հարցերը լուծենք»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ չի հասկանում՝ ինչ են ուզում անել։
«Ոչ մի լավ բան ես չեմ սպասում առայժմ։ Թող խելքի գան, ոչ մեկ չի ուզում ռուս ժողովրդի հետ պռոբլեմ ունի»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում