Ներքին 1 տարի առաջ - 19:37 18-02-2025

«Ծիծեռնակ» մանկապարտեզի մասին տեղեկությունները որոշ ծնողների ձեռքի գործ է․ հերքում

Երեկ՝ փետրվարի 17-ին, Oragir.News-ը անդրադարձել էր Չարենցավանի ամենախոշոր՝ «Ծիծեռնակ» մանկապարտեզի վերանորոգման թեմային, որում նշված էր, որ վերանորոգման արդյունքում «Ծիծեռնակ» մանկապարտեզի ամբողջ գույքը հայտնվել է դրսում, առանց ծածկի և խնամքի։

Հրապարակված նյութից հետո ծնող Անուշ Արեյանը զանգահարեց խմբագրություն և հերքեց պտտվող լուրերը․ «Այն, ինչ գրված է, սխալ է։ Նույնիսկ մենք առաջարկում ենք գույքը դեն նետել, բայց տնօրենը չի համաձայնվում։ Ասում է՝ ներկենք, օգտագործենք։ Ձեզ սխալ տեղեկություններ են հասել, դա որոշ ծնողների ձեռքի գործ է։ Մանկապարտեզում ամեն բան արտակարգ է»,- ասաց ծնողը։

Չնայած հերքմանը՝ նկատելի է նաև, որ մանկապարտեզի ողջ գույքը դրված է մշակույթի տան անմահացած հերոսների սրահում, ինչը հարգանքի բացակայության նշան է։

Ավելի ուշ պարզեցինք, որ մանկապարտեզի գույքը անմահացած հերոսների սրահում մնացել է ընդամենը մեկ օր

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով