Ներքին 1 տարի առաջ - 15:22 24-12-2024

Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում երեխայի է ծեծել․ aravot.am

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 93 մանկապարտեզի բակում երեկ քաղաքացիները երեխայի նկատմամբ բռնության դեպքի ականատեսն են դարձել: 9 տարեկան մի երեխայի մանկապարտեզի պահակի ձեռքերից փրկել են քաղաքացիները: Այս մասին Aravot.am-ին պատմեց ծեծի ենթարկված երեխայի մայրը՝ Թամարա Սարգսյանը:

«Տվյալ մանկապարտեզի մի թեւը չի գործում այս պահին, թե վերանորոգում է, թե վառված է, տեղյակ չեմ: Բայց տղաս այդ չգործող կորպուսի հատվածում քար է նետել, ապակի էլ չկա, որ կոտրվի: Պահակը տեսել է ու առանց զգուշացնելու, հետեւից բռնել է, դա պատմել են տղայիս ընկերները, 4-5 հոգով են եղել այդտեղ: Պահակը տղայիս ձեռքերից բարձրացրել է ու դրել քարե պարսպի վրա ու ծեծել: Գլխին է խփել, ոտքին է խփել, ոտքի վրա հետք կա: Թշի վրա կար էդ պահին հետք: Անցորդները մեքենայով անցնելիս կանգնել են, նախատել պահակին՝ մտածելով, թե պապիկն է թոռանը ծեծում: Անցորդներն ասել են, թե չի կարելի երեխային այդպես դաստիարակել: Այս ամենն ինձ պատմել են դեպքի ականատես ինձ անծանոթ մարդիկ»:

Նրա պատելով՝ նշված մանկապարտեզն իրենց շենքի դիմացն է գտնվում, տղայի ընկերներն են վազել իրեն տեղեկացրել որդու բռնության դեպքի մասին: Ինքն արագ հասել է մանկապարտեզ ու տեսել, որ արդեն տարածքում մարդիկ են հավաքվել, իսկ պահակն արդեն անհետացել էր։

«Սպիտակ խալաթավոր տեսա, այնպես վախեցա, մտածեցի՝ շտապ օգնություն է եկել: Այնքան ուժեղ մարդ եմ, որ այդ ամենը տեսնելով՝ կարողացա առաջ գնալ: Լիքը մարդ կար հավաքված, ասացի՝ ուր է երեխես, ասացին՝ վախեցել է, տարել են ջուր խմի: Երբ հետ էի գալիս, երեխուս գրկած, մեքենա էր անցնում, կանգնեց, վարորդի կողքին նստած կինը հարցրեց՝ ձեր երեխա՞ն էր, ասացի՝ այո, ասաց՝ մենք ենք հասել օգնության»,- օատնեկ է Թանաևա Սարգսյանը։

Կայքը գրել է, որ այս դեպքի մանրամասները՝ մանկապարտեզի պարզաբանմամբ կներկայացնեն ավելի ուշ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան