Օրակարգ․ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը նաև որոշ ընդդիմադիրների է անհանգստացնում․ Տիգրան Քոչարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Տիգրան Քոչարյանի հետ զրուցել ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա մամուլի ասուլիսի, դրանում հնչած կարևոր ուղերձների, իշխանականների արձագանքի, առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու ձևաչափերի, ընդդիմության ներսում առկա տարաձայնությունների, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների, Երևանում հանրային տրանսպորտի թանկացման որոշման ու իրականացվող բոյկոտի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Տիգրան Քոչարյանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն այս ասուլիսի միջոցով վերահաստատեց, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն և պատրաստ է մասնակցել բոլոր գործընթացներին՝ արդեն իր դեմքով։ Նա շեշտում է՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն ոչ միայն ՔՊ-ականներին է անհանգստացնում, այլև որոշ ընդդիմադիրների։

«ՔՊ-ականներին և ոչ միայն ՔՊ-ականներին անհանգստացնում է, որովհետև Ռոբերտ Քոչարյանը շատ վառ կերպար է իրենց համար, և էն հատուկենտ կերպարներից է, ում իրենք չկարողացան վախեցնել, չկարողացան հետ պահել Հայաստան գալուց, որ հետո մեղադրեն՝ տեսեք միակ տղամարդն այսպես կոչված վախեցավ, չեկավ Հայաստան և այլն։ Եվ շատերը լավ գիտեն, որ նա այն քաղաքական գործիչն է, ում հետ հնարավոր չէ պայմանավորվել»,- ասաց նա։

Մեդիափորձագետը նաև նշեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորությունների պատուհան է։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․

․․․ «» Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան