Մամուլ 1 տարի առաջ - 08:42 18-02-2025

Ժողովրդին ասելու բան չունի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հունվարի 17-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ օրերին արդեն լուրեր կային, որ տհաճ խոսակցություն է եղել: Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը երեկ որոշ նոր մանրամասներ փոխանցեց այդ զրույցից: Պուտինը հետաքրքրվել է, թե այդ ինչ օրինագիծ են պատրաստվում ՀՀ ԱԺ-ում քննարկել` ինչ եվրոպական հանրաքվեի մասին է խոսքը: Փաշինյանն իրեն բնորոշ ոճով փորձել է տակից դուրս գալ, թե ընդամենը Եվրամիությանն անդամագրվելու նախնական ցանկության մասին է խոսքը: Պուտինն ուղիղ տեքստով զգուշացրել է, որ Ռուսաստանից պատասխան քայլեր կլինեն: Փաշինյանն ասել է` այո, գիտեմ, որ դժվար է լինելու: Պուտինը շարունակել է` ժողովրդին պետք է զգուշացնես այդ քայլի բոլոր հետեւանքների մասին, ՀՀ քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, թե ինչ կարող է լինել դրա արդյունքում: Ինչին ի պատասխան, Փաշինյանն ասել է` ասելու ոչինչ չունեմ, ժողովուրդն ինքն է ուզում գնալ Եվրոպա եւ պատրաստ է այդ հետեւանքներին:

Անշուշտ, այդպես չէ` հայ մարդը, որպես կանոն, չի գիտակցում իրեն սպասվելիքը` մինչեւ գույքահարկը մուծելու օրը չի գալիս, չի հասկանում, որ այն թանկացել է, մինչեւ եկամուտների հայտարարագիր լրացնելու օրը` չի իմանում, որ նման օրենք են ընդունել: Ինչպե՞ս կարող է նախապես գիտակցել, թե ինչ է նշանակելու իր համար գազի կտրուկ թանկացումը, մի քանի միլիոն հայերի դեպորտը Ռուսաստանից, առեւտրաշրջանառության կտրուկ անկումը Ռուսաստանի հետ, մնացած բաների մասին էլ չենք խոսում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան