Արտաքին 1 տարի առաջ - 11:22 14-02-2025

ԱՄՆ-ն և Հնդկաստանը ցանկանում են առևտրային երթուղի ստեղծել Իսրայելի և Իտալիայի տարածքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին: Հանդիպման արդյունքում նրանք պայմանավորվել են նախաձեռնել նոր առևտրային երթուղու ստեղծում, որը կանցնի Իսրայելի և Իտալիայի տարածքով:

Թրամփի խոսքով՝ նախագծի վրա մեծ գումարներ կծախսվեն։ Նա կոնկրետ գումար և երթուղու իրականացման ժամկետներ նա չի նշել։ ԱՄՆ նախագահը հստակեցրել է, որ առևտրային ուղին կանցնի ջրով և ցամաքով:
«Պայմանավորվել ենք միասին աշխատել, որպեսզի օգնենք կառուցել պատմության մեջ ամենամեծ առևտրային երթուղիներից մեկը։ Այն կանցնի Հնդկաստանից մինչև Իսրայել, Իտալիա և այնուհետև մինչև Միացյալ Նահանգներ՝ միացնելով մեր գործընկերներին նավահանգիստներով, երկաթուղիներով և ստորջրյա մալուխներով»,- ասել է Թրամփը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով