Արտաքին 1 տարի առաջ - 18:39 13-02-2025

Իսրայելը սպառնալիք է համարում Թուրքիայի աճող ռազմական կարողությունները

Իսրայելական «Alma» ինստիտուտի հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել Թուրքիայի կողմից հետզհետե աճող ռազմական կարողությունների վերաբերյալ:

Զեկույցում նշվել է, որ ռազմական ոլորտում թուրքական կողմի ձեռքբերումները ռազմավարական վտանգ են ներկայացնում Իսրայելի համար:

Ուշադրություն է հրավիվրել այդ ոլորտի զարգացման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների վրա:

«Նախագահ Էրդողանը խոսել է մինչև 2000կմ հեռահարություն ունեցող բալիստիկ հրթիռներ ստեղծելու մասին: Այս դեպքում թիրախն Իսրայելն է»,- ասվել է զեկույցում:

Խոսվել է նաև թուրքական հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արդիականացման մասին: Այս համատեքստում շեշտվել է, որ դրանք արդեն գերազանցում են անգամ իսրայելական և ամերիկյան ԱԹՍ-ներին:

Զեկույցում տեղ են գտել վերջերս Սիրիայում տեղի ունեցած հեղափոխությանն ու այժմ այդ երկրում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող գնահատականներ ևս:

Այս համատեքստում ընդգծվել է, որ Թուրքիան նպատակ ունի վերակենդանացնել Օսմանյան կայսրության ժամանակ եղած թուրքական ազդեցությունը:

«Այս զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու, սուննի իսլամական գաղափախոսությունը կիրառելու և նոր օսմանյան ազդեցության տեսլականը վերակենդանացնելու նպատակով»:

Վերլուծությունների ամփոփման հատվածում նշվել է, որ Իսրայելը պետք է հաշվի առնի թուրքական նկրտումները և հետևողական լինի այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:

Բացի այդ անհրաժեշտ է համարվել վերանայել պաշտպանական ռազմավարութունը՝ ուղիղ Թուրքիայից և կամ Թուրքիայի գործողությունների հետևանքով ձևավորվելիք սպառնալիքներին հակադարձելու նպատակով:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան