Արտաքին 4 տարի առաջ - 17:29 02-12-2021

Կրեմլը Ղրիմի մասին Զելենսկու խոսքերը համարում է «ուղիղ սպառնալիք Ռուսաստանի հասցեին»

Կրեմլը Ղրիմի հարցով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հայտարարությունները համարում է «ուղիղ սպառնալիք Ռուսաստանի հասցեին»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հայտարարությունը հնչել է ռուս-ուկրաինական հարաբերությունների հերթական սրման և ագրեսիվ գործողությունների նախապատրաստման վերաբերյալ փոխադարձ մեղադրանքների ֆոնին։

Պեսկովի խոսքով, Կրեմլը վերլուծում է չորեքշաբթի օրը Գերագույն ռադայում Զելենսկու ունեցած ելույթը։ Ուկրաինայի նախագահի խոսքն այն մասին, որ Ռուսաստանին բռնակցված Ղրիմի վերադարձը «պետք է լինի Ուկրաինայի գլխավոր նպատակն ու փիլիսոփայությունը», Կրեմլն ընկալել է որպես մտադրություն «օգտագործելու գոյություն ունեցող բոլոր հնարավորությունները՝ ներառյալ ուժային, որպեսզի ոտնձգություն կատարի ռուսական տարածաշրջանի նկատմամբ»: Միաժամանակ Պեսկովն օգտագործել է «կիևյան ռեժիմ» բառակապակցությունը. Մոսկվայում այսպես էին խոսում ուկրաինական իշխանությունների մասին 2014 թվականին, երբ որոշ ժամանակ չէին ճանաչում Ուկրաինայի նոր ղեկավարության լեգիտիմությունը Վիկտոր Յանուկովիչին իշխանությունից հեռացնելուց և նրա փախուստից հետո։

«Ուկրաինայում ռազմական գործողությունների հավանականությունը, ինչպես նախկինում, մեծ է»,- ասել է Պեսկովը՝ Կիևին մեղադրելով Դոնբասում Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող անջատողականների դիրքերի վրա հարձակում նախապատրաստելու մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան