Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոն էր մեկնել նախաճաշելու, Փարիզ՝ ընթրելու․ Էդգար Ղազարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է։

Հարցազրույցի ընթացքում Էդգար Ղազարյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ և Ֆրանսիա կատարած այցերի, դրանց նպատակների և արդյունքների, նրա արժանացած ընդունելության, ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած իշխանափոխության հայտի, խորհրդարանական ընդդիմության կողմից Փաշինյանին անվստահություն հայտնելու չօգտագործված հնարավորությունների, մայրաքաղաքում հանրային տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Էդգար Ղազարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոն էր մեկնել նախաճաշելու, Փարիզ՝ ընթրելու։ «Այնտեղ մի կարևոր բան էլ կա՝ իր այցելության մեջ, որն արդեն կայացել է, ինձ թվում է՝ դա հիմնական մոտիվացիան է․ ընթրիք, Վաշինգոտնում՝ նախաճաշ էր»,- ասաց նա՝ չկիսելով այն տեսակետը, որ կառավարության ղեկավարը Փարիզ է մեկնել՝ Ֆրանսիայի նախագահից անվտանգության երաշխիքներ ստանալու։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Էմանուել Մակրոնը դարձել է հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամիներից մեկը․ «Որովհետև նրա ստորագրությունն է դրված 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության տակ։ Ընդ որում, նա ոչ մի կարգավիճակ չուներ, որևէ միջազգային մանդատ չուներ՝ այդ գործողությունն անելու։ Այսինքն՝ Հայաստանապատկան տարածքները, մասնավորապես՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումը ստորագրել է Էմանուել Մակրոնը, և ցավոք սրտի ինքը դա արել է մեզ համար շատ թանկ, բարեկամ, կարևոր երկրի՝ Ֆրանսիայի անունից»։

Ղազարյանը նաև նշեց, որ փետրվարի 1-ից Երևան քաղաքում տրանսպորտից օգտվելն անվճար է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով