Արտաքին 1 տարի առաջ - 17:23 10-02-2025

Ֆրանսիան մտադիր է ԱԷԿ-ն օգտագործել ԱԲ-ի ուսուցման համար․ WSJ

Ֆրանսիան մտադիր է ԱԷԿ-ն օգտագործել արհեստական բանականության ուսուցման համար, գրում է The Wall Street Journal-ը։

Ֆրանսիայի կառավարությունը 1 ԳՎտ ատոմային էներգիա կտրամադրի՝ աջակցելու հզոր հաշվողական կլաստերի ստեղծմանը, որը կենտրոնացած է արհեստական բանականության զարգացման վրա։ Այսպիսով Ֆրանսիան ձգտում է ամրապնդել իր դիրքերն ու ԵՄ մրցունակությունը ԱԲ գլոբալ մրցավազքում։
Թերթը նշում է, որ նախագիծը, որը գնահատվում է տասնյակ միլիարդավոր դոլարներ, իրականացվում է FluidStack ընկերության կողմից: Նախատեսվում է, որ կլաստերի առաջին փուլը՝ 250 ՄՎտ էներգիայի սպառմամբ և 120 հազար Nvidia AI չիպերի կողմից տրամադրված հաշվողական հզորությամբ, կմեկնարկի 2026 թվականին:

FluidStack-ը նախատեսում է օգտագործել սեփական միջոցները և ներգրավել 10,3 միլիարդ դոլարի ֆինանսավորում առաջին փուլի իրականացման համար: Նախագիծը դիտարկվում է որպես ամերիկյան Stargate-ի, OpenAI-ի և SoftBank-ի նախաձեռնության ֆրանսիական համարժեք: Երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում է կլաստերի հզորությունը մինչև 2030 թվականը հասցնել 10 ԳՎտ-ի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»