Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:45 09-02-2025

Կոմիտասի անվան պանթեոնում նշվեց Վահան Տերյանի 140-ամյակը

Այսօր՝ փետրվարի 9-ին, լրանում է մեծանուն գրող, բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակը։

Վաղ առավոտից Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվել էին Տերյանի ստեղծագործությամբ ոգեշնչվող մարդիկ, աշակերտներ ու գրասերներ՝ հարգանքի տուրք մատուցելու մեծանուն գրողին, հիշելու նրա անցած ուղին և ծաղիկներ խոնարհելու նրա շիրիմին։

Տերյանին նվիրված միջոցառմանը ներկա էին նաև նրա ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Առուշան Հակոբյանը, Սփյուռքի հանձնակատարը, Գրողների միության նախագահը և մշակութային ու պետական այլ գործիչներ։

Միջոցառման ընթացքում ելույթներ հնչեցին, իսկ Վահան Տերյանի շիրիմի մոտ նրա բանաստեղծությունները արտասանեցին Երևանի համար 91 հիմնական դպրոցի աշակերտները։

Վահան Տերյանը ոչ միայն հայ բանաստեղծության նուրբ քնարականության խորհրդանիշներից է, այլև այն կամուրջը, որ կապում է անցյալն ու ներկան, սերունդների հոգևոր աշխարհը։ Նրա բանաստեղծությունները լցված են խոհով, կարոտով ու անսահման սիրով՝ դիպչելով ամեն մի ընթերցողի հոգուն։

Նրա ստեղծագործությունը դեռ երկար կշարունակի լուսավորել ընթերցողների ճանապարհը՝ հիշեցնելով, որ պոեզիան երբեք չի հնանում, այլ ապրում է՝ ժամանակից անկախ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում