Ներքին 4 տարի առաջ - 17:06 06-07-2022

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Հուլիսի 6-ին դուդուկի անզուգական վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան տարելիցն է: Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Վարպետի կիսանդրու բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, ընտանիքի անդամները, ընկերները, արվեստագետներ և Վարպետի արվեստի երկրպագուներ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, ո մահվան տարելիցի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ, ներկաները ծաղիկներ են խոնարհել Վարպետի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ Ջիվան Գասպարյանը հայկական ծիրանափողն ու նրա մեղեդին բարձրացրել և միջազգային մակարդակի է հասցրել՝ հնչեցնելով աշխարհի բոլոր անկյուններում:

«Իր մեծագույն վաստակով նա ժողովրդի կողմից արժանացել է «Դուդուկի արքա» տիտղոսին: Արժևորելով ու նշանավորելով Վարպետի հսկայական ներդրումը՝ ԿԳՄՍ նախարարությունը ծրագրում է հաջորդ տարի կազմակերպել Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների միջազգային փառատոն, ինչն անչափ կարևոր է Մաեստրոյի ստեղծագործական ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում»,- նշել է նախարարը և վերահաստատել Վիլյամ Սարոյանի այն միտքը, որ Ջիվան Գասպարյանի նվագն աղոթք է:

Ջիվան Գասպարյանի կիսանդրու քանդակագործ և ճարտարապետ Ալեքսան Բաբայանի տեղեկացմամբ՝ դեռևս մեկ տարի առաջ ընտանիքի կողմից հաստատված են եղել կիսանդրու էսքիզները, իսկ այս տարվա հունվարից մեկնարկել են աշխատանքները, և գործի առանձնահատկությամբ պայմանավորված՝ Վարպետի բրոնզե կիսանդրու ձուլումն ինքն է իրականացրել:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի դիտարկմամբ՝ հիշատակի պահպանման ամենաճշգրիտ, ստուգված և արդյունավետ ճանապարհն այդ հիշատակը կենդանի պահելն է, որն ամենամեծ հատուցումը կլինի բոլորիս կողմից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան