Ներքին 1 տարի առաջ - 17:58 07-02-2025

Տեղի ունեցավ համահայկական խաղերի փակման արարողությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի անդամներ, կազմկոմիտեի անդամներ:

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և նշել. «Ես, անկեղծ ասած, չէի սպասում, որ այսքան լուսավոր մի տոնի կվերածվի Ձմեռային երկրորդ խաղերը, որովհետև բացման խոսքի ընթացքում ասացի, թե որքան դժվար տրվեց մեզ այդ որոշումը: Բայց, կարծում եմ, երբ երկու տարի առաջ այդ որոշումը կայացնում էինք, մենք հաջողեցինք: Հաջողեցինք, որովհետև բոլոր խաղերին մենք տեսանք մրցակցություն, բոլոր խաղերին մենք տեսանք միասնություն, բոլոր խաղերին մենք տեսանք եղբայրություն: Յուրաքանչյուր այսպիսի միջոցառում մեզ համար կարողությունները զարգացնելու հնարավորություն է, որովհետև գիտեք, որ Հայաստանը հատկապես վերջին տարիներին և առաջիկա տարիներին մարզական մեծ միջոցառումներ է հյուրընկալելու»,-ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ 2027թ. Հայաստանը հյուրընկալելու է Համահայկական խաղերը, Ֆրանկոֆոնիայի խաղերը և մի շարք այլ մեծ միջոցառումներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Վայոց Ձորի, հատկապես՝ Ջերմուկ քաղաքի հայրենակիցներին այս հյուրընկալության համար: «Կարծում եմ, որ Ջերմուկը մի նոր տիտղոս ստացավ, և Ջերմուկը այսուհետ կհիշվի նաև՝ որպես Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մայրաքաղաք, այնպես՝ ինչպես օլիմպիական քաղաքներն են հիշում»,-իր խոսքն ամփոփել է Արայիկ Հարությունը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով