Ներքին 1 տարի առաջ - 13:00 04-02-2025

Խելացի, շնորհքով տղա էր, ամուսնացած չէր. նոր մանրամասներ` Քասախի ողբերգական վթարից

«Խելացի ընտանիքից՝ խելացի տղա էր։ Միակ զավակը չէ, իրենից մեծ եղբայր ունի։ Հրաշալի, խելացի տղա էր։ Թե ինչպես է դեպքը եղել՝ մանրամասներից տեղյակ չենք։ Բայց գիտեմ, որ աշխատանքից վերադառնալիս է եղել, հավանաբար՝ քնել է ճանապարհին, ու այդ ողբերգությունն է տեղի ունեցել։ Բայց դեռ ոչինչ հստակ չգիտենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Արագած գյուղի վարչական ղեկավար Լուկաշ Խաչատրյանը՝ ողբերգական ավտովթարից մահացած 22-ամյա Նարեկ Գևորգյանի մասին։

Վարչական ղեկավարի խոսքով՝ Նարեկը ամուսնացած չէր։ Բանակում ծառայություն անցել էր, և շատ շնորքով ու դասիարակված տղա էր։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Գևորգյանն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Քասախ գյուղի վարչական տարածքում, բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը։ Վարորդի կյանքը չի հաջողվել փրկել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով