Արտաքին 4 տարի առաջ - 14:18 24-02-2022

Ղարաբաղում վերականգնումը կընթանա «խելացի քաղաքներ, խելացի գյուղեր» հայեցակարգով. Ալիև

Ադրբեջանը նախատեսում է Ղարաբաղում վերականգնում իրականացնել «խելացի քաղաքներ, խելացի գյուղեր» հայեցակարգով, որի հիմքում կանաչ էներգիայի օգտագործումն է։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ՏԱՍՍ-ի գլխավոր խմբագիրների ակումբում ռուսական ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպմանը, որը կայացել է նախօրեին։

«Մեր կողմից արդեն մշակված է Աղդամ, Ֆիզուլի, «Շուշա» քաղաքների կառուցման մաստեր-պլանը, մոտ ժամանակներս կհաստատվի նաև այլ քաղաքների (կառուցումը): Ամեն ինչ կարվի ըստ պլանի, ոչ մի քաոս չի լինի։ Հիմքում կդրվի կանաչ էներգիայի սկզբունքը: Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ամբողջ գոտին լինելու է կանաչ էներգիայի գոտի: Եվ «խելացի քաղաքներ, խելացի գյուղեր» հայեցակարգը: Այս մարդիկ շատ երկար են սպասել, ուստի նրանք պետք է ապրեն լավագույն պայմաններում, որոնք հնարավոր են Ադրբեջանում»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Նա ընդգծել է, որ չի կարող նշել այս ծրագրի իրագործման կոնկրետ ժամկետներ, քանի որ տարածաշրջանում հիմնական խնդիրը մնում են ականազերծման դժվարությունները, և դա արգելակում է գործընթացը։

«Մենք ամեն ինչ անում ենք՝ ամեն օր, ամեն ժամ, որպեսզի այս գործընթացը արագացվի: Իհարկե, մեզ օգնություն է պետք հատկապես ականազերծման առումով, նույնիսկ ոչ ֆինանսական, ոչ տեխնիկական: Մենք պարզապես ֆիզիկապես չենք հասցնում: Մենք ունենք ականազերծման հարցերով գործակալություն, մենք պաշտպանության նախարարությունում ունենք մի քանի գումարտակ, կա ԱԻՆ խումբ, բայց ֆիզիկապես բավարար չէ, քանի որ սա շատ դանդաղ գործընթաց է: Մենք դիմել ենք միջազգային կառույցներին՝ աջակցություն ցուցաբերելու խնդրանքով, բայց, ցավոք, անցել է մեկ տարի երեք ամիս, և առայժմ այս ամենն անպատասխան է»,- եզրափակել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով