Ներքին 1 տարի առաջ - 12:28 04-02-2025

Աննա Հակոբյանը նպաստ ստացե՞լ է. նախարարության պատասխանը. yerkir.am

Yerkir.am-ը գրել է.

«Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2024 թ. դեկտեմբերի 16-ին ֆեյսբուքյան էջում հերթական փոդքասթի ժամանակ անդրադարձել են այն հարցին, թե ամուսնացա՞ծ են, թե՞ ամուսնացած չեն։

«Դեկտեմբերին կլրանա մեր ամուսնության 27-րդ տարին։ Որևէ դե յուրե կարգավիճակով ամուսնացած չենք, բայց, իհարկե, մեր կյանքում էդ ամուսնական էտապներն եղել են՝ նշանդրեք, սինի, նվերներ և այլն։ Հարսանիք չենք ունեցել, փոխարինող խնջույք ենք ունեցել։ Դե յուրե ո՛չ զագսով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չենք։

Մյուս կողմից էլ մտածեցի՝ արդեն որերորդ տարին հայտարարագիր ես լրացնում որպես վարչապետի կին, եթե այդ հայտարարագիրը հանենք, ուրիշ պաշտոնական թուղթ չկա»,- ասել է Փաշինյանը։

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու՝ արդյոք ՀՀ վարչապետի արդեն «ոչ իրավաբանական տիկին» Աննա Հակոբյանը, իբրև միայնակ կին և 3 անչափահասների մայր, նախկինում երբևիցե ստացե՞լ է նպաստ, պետական այլ օժանդակություն և այլն: «Խնդրել էինք նշել ստացված պետական օժանդակության, իսկ եթե դրանք մեկից ավելին են՝ օժանդակությունների տեսակը, ինչպես նաև այն ժամանակահատվածը / ժամանակահատվածները, երբ Աննա Հակոբյանը ստացել է դրանք: Խնդրում եմ նույն հարցերին պատասխանել նաև Աննա Հակոբյանի երեք երեխաների մասով:

Պատասխան գրությամբ՝ նախարարությունը տեղեկացրել է, որ ներկայացված հարցերը պարունակում են երրորդ անձի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ, և հայցվող տեղեկատվությունը տրամադրման ենթակա չեն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով