Ներքին 2 տարի առաջ - 20:44 19-01-2024

Չեմ կարծում, որ պատասխանը դրական կլինի․ «Որդիների կանչ» ՀԿ-ի պատասխանը՝ ՆԳ նախարարի հրավերին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպին, երբ կարմիրբերետավորները բռնի ուժի կիրառմամբ զոհված զինծառայողների ծնողներին բերման էին ենթարկել, ասել էր, որ ցավում է այդ միջադեպի համար, ապա հավելել, որ ցանկանում է հանդիպել նրանց հետ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Ոստիկանությունից այսօր զանգահարել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպի մասնակից բոլոր ծնողներին՝ շուրջ 20 հոգու, հրավիրել հանդիպել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։

Տեղեկությունը Oragir.News-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳ նախարարությունից։

Oragir.News-ը կապ հաստատեց «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Արուս Հարությունյանի հետ, հարցրինք՝ արդյոք ընդունելո՞ւ են ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ հանդիպման առաջարկը։

«Սեպտեմբերի 21-ի գործով անցնող ծնողները Վահե Ղազարյանի կողմից հրավեր ստացել են։ Մենք առաջիկայում հայտարարությամբ հանդես կգանք, բայց չեմ կարծում, որ պատասխանը դրական կլինի, քանի որ 2 տարի շարունակ ծեծել ենք բոլոր իրավական կառույցների դռները՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության կանչելու նպատակով, սակայն որևէ դրական պատասխան չենք ստացել»,- ասաց Արուս Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 20-ին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշերերել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի թույլ չտային, որ Նիկոլ Փաշինյանն և նրա թիմակիցները վաղ առավոտյան մուտք գործեին սրբավայր և մոտենային իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության կարմիրբերետավորները, սակայն, բռնի ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել ծնողներին, այդ թվում՝ մայրերին, որոշներին հասցրել մարմնական վնասվածքներ։

Դեպքից շուրջ 1․5 տարի է անցել, սակայն որևէ ոստիկան այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով